ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած ԵՏՄ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկումը:
Պատգամավորը հայտարարեց, որ այս մեկ տարվա ընթացքում, փաստացիորեն, չեն իրականացվել այն քայլերը, որոնք նախատեսվում էին 2015թ. հունվարի 2-ից ուժի մեջ մտած ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրով նախատեսված դրույթները՝ մասնավորապես.
– չի արձանագրվել որեւէ առաջընթաց կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները եւ դրանց բարգավաճումն ապահովելուն ուղղված քայլերում,
– տեսանելի չեն առավել սերտ ինտեգրում խթանելու ու Կողմերի տնտեսությունների միջեւ կապերի սերտացումը ժողովուրդների սոցիալական առաջընթացի եւ բարեկեցության բարելավման նպատակով կատարվող քայլերը։
Ընդհակառակը՝ համաձայն ՀՀ Վիճակագրական ծառայության 2015թ. հետազոտություն ների արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ որում, արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1%-ով եւ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով:
Ներմուծումը 2015թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2%-ով:
– ԵԱՏՄ պայմանագրով նաեւ շեշտվում է, որ այն տնտեսական միություն է, սակայն ԼՂՀ-ի նկատմամաբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի օրերին ԵԱՏՄ անդամ-պետությունները հրաժարվեցին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակցությունից եւ նիստը տեղափոխվեց Մոսկվա։
Երեւանյան նիստի չեղարկումը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռազմական գործողությունների ֆոնին նիստի անցկացումը Երեւանում կնեղացնի Ադրբեջանին։
Փաստացիորեն, ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ համայն հայության համար այս օրհասական պահին ԵԱՏՄ անդամ-պետությունները նման քայլով սպասարկեցին այդ կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանի քաղաքական շահը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: