«Ռոմա»-ն և թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտին հաջորդ շաբաթ կերկարաձգեն գործող պայմանագիրը:«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 1 մրցաշրջանով:
Հիշեցնենք, որ 39-ամյա «Հռոմի կայսրը» հռոմեական ակումբում է անցկացրել կարիերայի ամբողջ հատվածը, իսկ մրցաշրջանի ընթացքում կոնֆլիկտ էր ծագել գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի հետ, որը հարթվել է: