Եվրոպայում հեղեղները շարունակվում են. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է «DW» գործակալությունը, Արևմտյան Եվրոպայում օրեր տևած տեղատարափ անձրևների հետևանքով տասը մարդ է զոհվել Գերմանիայում, երկու մարդ՝ Ֆրանսիայում ու Ռումինիայում և մի մարդ՝ Բելգիայում: Փարիզի Սեն գետ 6 մետր բարձր է սովորական մակարդակից:

Գերմանիայի DWD օդերևութաբանական ծառայությունը ուրբաթ օրը զգուշացրել է ավելի տեղայնացված, բայց Բելգիայում և Ֆրանսիայում տարածվող կտրուկ հեղեղների մասին:

Փարիզում Լուվրի թանգարանի անձնակազմը ցածր հարկերից տեղափոխել է արվեստի գործերը Սեն գետի սովորական մակարդակից վեց մետր բարձրանալու հետևանքով (ամենաբարձրը ավելի քան երեք տասնամյակում): Ուրբաթ օրը մահացած են գտել մի մեղվապահի, ով սլացել էր հոսանքն ի վար՝ փեթակները փրկել փորձելիս:
Արևելյան Ռումանիայում իշխանությունները հայտնել են ջրհեղեղների պատճառով կյանքից զրկված երկու մարդկանց մասին:




Լրահոս