Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Քննարկվել են նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցեր, մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում և դրա արդյունքները ներկայացնել կառավարություն:




Լրահոս