Հացի արտադրության ծավալները 2 տոկոսով նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հացի արտադրության ծավալները 2 տոկոսով նվազել են: Իսկ, ահա, ալյուրի արտադրության ծավալները նվազել են 20.7 տոկոսով: Ի դեպ, նշենք, որ հացի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին եռամսյակում բնակչության թիվը 4200-ով նվազել է:

Եւ բնակչության թվի պակասի պատճառով հացի սպառումը այնքան Է նվազել, որ պաշտոնական վիճակագրությունը այլեւս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա:
Հացն համարվում է առաջին անհրաժեշտության սնունդ եւ դրա արտադրանքի ծավալների կրճատումը ուղղակիորեն նշանակում է մարդկանց բացակայություն: Ահա եւ արտագաղթի հետեւանքները:




Լրահոս