ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք՝ պարտադիր զինվորական ծառայության չանցնելու դեպքում քաղաքացին որքա՞ն վճարում պետք է անի։
Սահակ Կիրակոսյան (49 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ վճարումներ են կատարում՝
1.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:
2.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ այն քաղաքացին`
ա) ով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.
բ) ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել (զոհվել) է ՀՀ պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից` 0 (այսինքն՝ չի վճարվում).
գ) ով ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) եւ զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Հավելենք, որ արտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտ քաղաքացիները վճարում են նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: