ՀՅԴ-ն Սյունիքի ընտրողներին կոչ է անում չմասնակցել ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
“Հաշվի առնելով, որ
– սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որեւէ էական շրջադարձ չեն նշանավորելու ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր “ընտրություններին”,
– ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,
– Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ “ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է
1. Ընտրության արդյունքը չլիգիտիմացնելու համար մենք որեւէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում եւ կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:
2. Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց եւ թվացյալ մրցակցություն ստեղծելուց”:




Լրահոս