Հրդեհ Արեվաշող գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպեմբերի 18-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղի “Տոխոլաշեն” կոչվող թաղամասում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևաշող գյուղի 5-րդ փողոցում՝ Ռ.Խ.-ին պատկանող անասնագոմի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.53-ին, մարվել՝ 05.00-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՓՋ-ի ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կոնստրուկցիաները (50 քմ) և այնտեղ պահեստավորված 150 հակ անասնակեր:




Լրահոս