Սամվել Բաբայանը մեկնում է Արցախ. ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաները նրան կդիմավորեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել մայիսի 11-ին, իսկ Արցախ պետք է ժամանի այսօր՝ հունիսի 5-ի:

ArmLur.am-ին հայտնի են դարձել Ս. Բաբայանի այցի մանրամասները: Այսպես, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝  Սամվել Բաբայանի այցը հայրենի Ստեփանակերտ տեղի կունենա մեծ շուքով: Նրան կուղեկցեն Երևանից Արցախ գնացող նրա թիմակիցները, ովքեր անհամբեր սպասում են ՊԲ նախկին հրամանատարի խոսքին: Շատերի համար է հանելուկ՝ ինչ հայտարարությամբ է հանդես գալու Ս. Բաբայանը, ինչ է պատրաստվում անել առաջիկայում:

Սամվել Բաբայանն ինքն էլ, մեր տեղեկություններով, ջանում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախում իրեն մեծ թվով մարդիկ դիմավորեն:

Իսկ թե ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներից ով կդիմավորի Բաբայանին, դեռևս հայտնի չէ, քանի որ, ինպես հայտնի է, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բազմիցս ասել է, որ նման պլաններ չկան:




Լրահոս