Հայտնի է Սամվել Բաբայանի` Արցախ մեկնելու օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում կլինի հունիսի 5-ին` կիրակի օրը: Ստեփանակերտում Ժամը 14.00-ին նա կայցելի Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակի տեղադրման արարողություն:

Հիշեցնենք, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել մայիսի 11-ին: Նա այս օրերին բավականին ակտիվ խոսում է ապրիլյան պատերազմի, թույլ տված սխալների մասին եւ նշում, թե ինչ քայլեր են հարկավոր՝ ադրբեջանական հետագա ագրեսիան զսպելու համար:




Լրահոս