«Ահա՛, թե ով նրանց թույլ չտվեց շարունակել. Ադրբեջանի ախորժակը փոխվել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Նախքան ապրիլյան չորսօրյա առճակատումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հանձին այդ սուլթանապետության միապետի, իսկ կողքից նաև՝ ռազմական վեզիրի, պարբերաբար հոխորտում էր Արցախը (նաև՝ Հայաստանը) 3 օրվա ընթացքում գրավելու մասին: Այսօր, կարծեք թե, իրավիճակի փոփոխության հետ փոխվել է նաև նրանց ախորժակը:

Մասնավորապես, ս. թ. հունիսի 4-ին Բաքվում տեղի ունեցած աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարի ամփոփիչ նիստում սուլթանապետության միապետի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, մոռանալով իր սուլթանի կողմից ,,եռօրյա հաղթանակի,, մասին տարիներ շարունակ արած գոռում-գոչյունները, հայտարարեց, թե «մենք կարող էինք մեկ ամսվա ընթացքում մեր հողերը ազատագրել, բայց մեզ թույլ չտվեցին…»:

Որ 3 օրը ապրիլյան իրադարձություններից հետո փոխվեց մեկ ամսի, դա ինքնին տրամաբանական է և ժամկետի ,,երկարաձգման,, առումով հասկանալի.. Իսկ ահա թե ով նրանց թույլ չտվեց շարունակել (չեն էլ ասում, թե ով է թույլ տվել սկսել), թե ով և ինչու ապրիլի 4-ին հանդես եկավ կրակի միակողմանի դադարեցման մասին հայտարարությամբ և, վերջապես, այդ ովը ինչու թռավ Մոսկվա՝ հայկական ուժերին կանգնեցնելու համար (ինչպես 94-ին էր), դա է անտրամաբանականն ու անհասկանալին… (Չնայած, կարող է նաև հասկացողը հասկանում է…) Ինչևէ, այսքանից հետո մեզ մնում է Բաքվից սպասել թարմ, բայց ,,ճշտգրտված,, ժամկետներով հայտարարությունների…»:




Լրահոս