Թումանյանի անվան տուն-թանգարանի մոտ հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան թիվ 40 հասցեում գտնվող «Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի» մոտակայքում այրվում են արկղեր:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.55-ին, մարվել՝ 15.58-ին։

Մասամբ այրվել է ցուցանմուշի համար նախատեսված 1 փայտե արկղ՝ 3 քմ և պատուհան:




Լրահոս