Հրապարակ. Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստան Է ժամանելու Վլադիմիր Պուտինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կրկին շրջանառվում են լուրեր, որ առաջիկայում Հայաստան Է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ “Այս անգամ՝ հաստատ”,-ասում են իշխանական աղբյուրները։ Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք Է բերվել սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը գտնվում Էր Մոսկվայում։
 
Կոնկրետ այցի ժամկետի մասին մեր աղբյուրները լռում են։ Բոլոր դեպքերում, Ռուսաստանը ևս, ինչպես շատերը, սպասում Է տեսնի, թե ինչով Է ավարտվում նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք վիլնյուսյան գագաթնաժողովը, և Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն ստորագրելու են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանի մասով, իշխանական շրջանակները չեն բացառում որևե սիմվոլիկ փաստաթղթի ստորագրում”,-գրում է թերթը։
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս