Այսօր ԱԺ-ում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, թե վերջերս հայ-ռուսական միջխորհրդարանական կոմիտեի նիստին մասնակցող պատվիրակության կազմում ինչո՞ւ Բարգավաճ Հայաստան խմբակցության կազմից մեկ թեկնածու դուրս մնաց և չընդգրկվեց:
Ավելի մանրամասն` տեսանյութ:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի վերջերս ջերմացած հարաբերությունները կրկին լարվել են։ «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, «Ալյանս» կուսակցության ղեկավարը պատրաստվում է այս քառօրյային հայտարարել ԲՀԿ քվոտայով բոլոր միջազգային պատվիրակություններից դուրս գալու մասին:
Պատճառը ԲՀԿ ղեկավարության կողմից դեռեւս անցած տարի պատվիրակությունների մասով Ուրիխանյանի հետ ձեռք բերված երկկողմանի պայմանավորվածության խախտումն է, ավելի կոնկրետ՝ նրան գործուղումներից հետ պահելը եւ պատվիրակության այլ անդամով փոխարինելը։