Իսլամիստները կենդանի այրել են 19 եզդի կանանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կենդանի այրել են 19 եզդի կանանց, փոխանցում է The Independent-ը՝ հղում անելով քրդական աղբյուրներին:

Հաղորդվում է, որ կանանց կենդանի այրել են երկաթե վանդակներում այն բանի համար, որ վերջիններս հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ «Իսլամական պետության» զինյալների հետ:

Մահապատժին ականատես են եղել հարյուրավոր մարդիկ:

Հազարավոր եզդի կանայք գերի են ընկել, երբ «Իսլամական պետության» զինյալները 2014թ. օգոստոսին գրավել են Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքը: Նրանցից շատերին ահաբեկիչներն օգտագործել են որպես սեքս-ստրկուհի, դաժան հաշվեհարդար տեսել սեռական հարաբերություններից հրաժարվողների հետ: 2016թ. ապրիլի 20-ին հաղորդվել է 250 կնոջ մահապատժի մասին:




Լրահոս