Քթի ձևը պատմում է մարդու բնավորության մասին. ահա, թե ինչ է նշանակում «դեմքին գրված է» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր մարմինը շատ բան կարող է ասել մեր ներաշխարհի մասին:  Մարդու մասին կարող ես կարծիք կազմել նաև ուսումնասիրելով նրա քիթը:

Իսրայելցի գիտնական Ավրամ Թամիրը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են «դեմքի վիրաբուժության ամսագրում»: Պարզվել է, որ հնարավոր է առանձնացնել քթի ութ հիմնական ձևեր և ըստ դրա որոշել մարդու բնավորության հիմնական գծերը:

Նուբիական քիթ

Դեպի ներքև ուղղությամբ երկար քիթն անվանում են նուբիական: Այսպիսի քիթ ունեցողները ընկերասեր են և շփվող: Նրանք հետաքրքրասեր են և ամեն վայրկյան ցանկանում են նոր բան սովորել:

1

Հունական քիթ

Հունական է կոչվում ուղիղ նեղ քիթը, որը կաելի է տեսնել հին արձաններում: Այսպիսի քիթ ունեցողները շատ հասարակ մարդիկ են: Նրանց բնավորության հիմնական գիծը հավատարմությունն է: Սակայն նրանց հետ ընկերանալը հեշտ չէ, քանի որ շատ բծախնդիր են ընկերության հարցում: Իրենց հարազատների համար, սակայն, նրանք ամեն ինչի պատրաստ են:

2

Կեռ քիթ

Կոր քիթը, որը նմանվում է թռչունի կտուցի, ստեղծագործ մարդու քիթ է: Այս մարդիկ շատ տաղանդավոր են լինում և նվիրված իր սիրած զբաղմունքին:

3

Կամար քիթ

Եթե քիթը ոչ միայն կոր է, այլև ունի սուր ծայր, ապա դա վկայում է մարդու բացառիկ ընդունակությունների մասին: Այս մարդիկ շատ հավատարիմ են և պատասխանատու: Նրանց վրա հույս դնել կարելի է միշտ:

4

Կոճակով քիթ

Այսպիսի քիթ ունեցող մարդիկ հայտնի են իրենց էքսցենտրիսիտությամբ. Նրանք սիրում են հանդես գալ ինքնաբուխ, բայց իրական կյանքում հաճախ գործում են ելնելով իրավիճակից: Բացի այդ, այս մարդիկ չեն սիրում ավելորդ խոսակցություններ և անմիջապես խոսքից անցնում են գործի:

5

Ուղիղ քիթ

Ուղիղ քիթ ունեցող մարդիկ ուժեղ բնավորթյուն ունեն: Նման մարդիկ վառ անհատականություններ են: Նրանք շատ կրքոտ են: Նրանց շատ հեշտ է հունից հանել, սակայն նույնքան հեշտ էլ ներում են մարդկանց:

6

Ծուռ քիթ

Քթի վրա մի փոքր կուզը ցույց է տալիս, թե այդ մարդն ինչքան առատաձեռն է: Այսպիսի մարդիկ շատ զգացմունքային են: Նրանց հետ շփումներում պետք է զգույշ լինել, նրանք շուտ են նեղանում:

7

Ծուռ քիթ, որն ունի նաև թեթև կորություն

Չնայած նրան, որ ծուռ քիթը համարվում է անհրապույր, սակայն այս մարդիկ բարեհամբույր անձնավորություններ են: Նրանք լավ զրուցակիցներ են, միշտ պատրաստ են լսել դիմացինին և օգնել նրան:

8




Լրահոս