Հարց քաղաքացիներից`ո՞ր աշխատողները չեն կարող օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞ր աշխատողները չեն կարող օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից:

Գոհար Իսրայելյան (42 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց): Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ՝ ՀՀ զինված ուժերի կազմից ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմ տեղափոխվելը), կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը) սոցիալական փաթեթի շրջանակում շահառուն միայն մեկ անգամ կարող է անվճար անցնել կանխարգելիչ բժշկական քննություն, իսկ եթե դա տեղի է ունեցել տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդ քննությունը նա կարող է անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:




Լրահոս