Հարց քաղաքացիներից` ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի իրավաբանական անձի լուծարման գործընթացը մերժվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի իրավաբանական անձի լուծարման գործընթացը մերժվի: Որո՞նք են լուծարման գրանցումը մերժելու հիմքերը:

Երանուհի Խաչատրյան (36 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերն են՝
ա) իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.
բ) օրենքով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
գ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին.
դ) պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների կամ իրավաբանական անձի նկատմամբ հանձնաժողովի կողմից հարուցված եւ չավարտված վարչական վարույթի մասին հստակ պատասխան ստանալը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ իրավաբանական անձի գոյությունը դադարում է նրա լուծարմամբ՝ առանց իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Իրավաբանական անձի լուծարման գործընթացն ավարտվում է պարտադիր պետական գրանցմամբ: Իրավաբանական անձի լուծարման դեպքում գանձվում է պետական տուրք՝ 10 հազար ՀՀ դրամի չափով:




Լրահոս