Դորտմունդի «Բորուսիա»-ի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը հնարավոր է վերադառնա Անգլիա: Աղբյուրը հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ժամանակին աշխատել է Շահինի հետ:
«Շահինը փորձառու ֆուտբոլիստ է, ով ֆուտբոլային փայլուն մտածելակերպ ունի»,- հայտարարել է գերմանացի մասնագետը: Հավելենք, որ Շահինը 2012/13թթ. մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լիվերպուլում»: