Ղազախստանի ուժայիններն Ակտոբեում, որտեղ կիրակի օրն ավազակային հարձակում էր տեղի ունեցել, 13 ծայրահեղականի են ոչնչացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ 7 հանցագործի հաջողվել է թաքնվել, այժմ նրանք հետախուզության մեջ են գտնվում:
Հաղորդվում է, որ Ակտոբեում ծայրահեղականների հարձակումից հետո ավելի քան 20 քրեական գործ է հարուցվել:
«Քաղաքում իրավիճակը կայուն է և գտնվում է վերահսկողության տակ»,-հայտարարել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ակտոբեում ահաբեկչական սպառնալիքի բարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել: