Բազմաթիվ սպանվածներ, տասնյակ վիրավորներ. Ղազախստանում զորամասերից մեկի վրա զինված հարձակում է կատարվել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

life.ru-ն հայտնում է, որ Ղազախստանի Ակտոբե քաղաքում անհայտ մի խմբավորում հարձակում է իրականացրել զինամթերքի խանութի վրա, թալանել այն, ապա շարժվել զորամասի ուղղությամբ:

Աղբյուրը հայտնում է, որ սրա հետևանքով երկու զինվորական զոհվել է: Այս մասին  Tengrinews գործակալությանը պատմել է ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

13401174_1034549563305509_1797625394_n

Վերջինիս փոխանցմամբ՝ հարձակում իրականացվել է երկու նմանատիպ առևտրի կենտրոնի վրա: Նրանցից մեկի վաճառողը սպանվել է, մեկ մարդ՝ վիրավորվել: Իսկ զորամասում սպանվել են սպաներից մեկը և մեկ պայմանագրային զինծառայող: Երեքը վիրավորվել են:

13349039_1034549553305510_387032910_n

Աղբյուրը փոխանցում է նաև, որ հարձակում իրականացնողներից երեքը հրազենային վիրավորում են ստացել, մեկը ձերբակալվել է: Որոշ ավազակների հաջողվել է թաքնվել: Ավելի վաղ հաղորդվել է, որ կրակոցների ձայները ողջ քաղաքում լսվել են: Որոշ տվյալների համաձայն՝ կրակոցների հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել:




Լրահոս