Պատերազմից հետո սահմանային զորամասեր, դիրքեր այցելությունները կարեւոր էին զինվորներին ոգեւորելու համար, բայց երբ համացանցով դիտում ես, թե ինչպես է պաշտոնյային, մեծահարուստին կամ պատգամավորին դիմավորում զինվորական ստորաբաժանումը, զայրույթը զսպել հնարավոր չէ։ Այս մասին այսօր հայտարարությունների ժամին նշեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Ո՞ր կանոնակարգով կամ պաշտպանության նախարարի ո՞ր հրամանով զինվորական պատվի են արժանացնում ԶՈՒ հետ կապ չունեցող որեւէ մեկին, ո՞վ է իրավունք տվել վիրավորել զինվորի պատիվն ու արժանապատվությունը», – հավելեց նա։
Մանրամասները` տեսանյութում: