Լևոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, հունիսի 7-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունում խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարբաղյան հակամարտության ներկա վիճակը եւ խաղաղ կարգավորման ուղիները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին վերաբերող հարցեր, մասնավորապես ընդդիմության, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ համաձայնության հիման վրա ընտրական օրենսգրքի փոփոխության հնարավորությունները, այդ գործընթացին միջազգային հանրության, մասնավորապես՝ Միացյալ Թագավորության աջակցության հնարավորությունը:




Լրահոս