Ավտովթար Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Մարգարյան հիվանդանոցի ծննդատան մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին,  տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Նիսսան մակնիշի 30 ԼՕ 859 եւ Ֆոլքսվագեն մակնիշի Լ5177 համարանիշի ավտոմեքենաները: Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:




Լրահոս