Ղազախստանում անհայտ անձինք կրակ են բացել մանկական ճամբարի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի Ակտոբե քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել մանկական ճամբարի վրա, փոխանցում է Lifenews-ը:

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ չարագործները կրակ են բացել որսորդական հրացանից:

Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարը երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նաև, որ ներկա պահին դեպքի վայրում հանցագործների որոնման աշխատանքներ են տարվում: Նրա խոսքով՝ վերջիններս ներգրավված են զինամթերքի խանութի և զորամասի վրա հարձակումների մեջ:

Հիշեցնենք, որ նույն քաղաքում հունիսի 5-ին անհայտ մի խմբավորում հարձակում էր իրականացրել զինամթերքի խանութի վրա, թալանել այն, ապա շարժվել զորամասի ուղղությամբ: 18 մարդ հարձակման զոհ էր դարձել:




Լրահոս