Ստամբուլում ռուս նավաստիներ են մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ ռուս նավաստի է մահացել «Եվգենի Սոկոլնիցկի» նավի վրա, փոխանցում է Lifenews-ը:

«Ներկա պահին հայտնի է մեկ ռուս նավաստիի մահվան մասին, ով գտնվել է «Եվգենի Սոկոլնիցկի» նավի վրա: Մահվան պատճառները հայտնի չեն: Այդ նպատակով թուրքական իրավասու մարմինները քննություն են անցկացնում»,-հայտարարել են դիվանագիտական գերատեսչությունում:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, Haber Turk-ը հայտնել է, որ հայտնաբերված նավաստիներն Ուկրաինայի քաղաքացիներ են եղել:




Լրահոս