Ղազախստանում «գունավոր հեղափոխություն» է նկատվում. Նազարբաև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է երկրում «գունավոր հեղափոխության» դրսևորումների մասին: Այս մասին հայտնում է Lifenews-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:

Նազարբաևի խոսքով՝ ամենակոշտ միջոցները կձեռնարկվեն ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը ճնշելու համար: Նա նաև ընդգծել է, որ դրա համար կան հնարավորություններ և ուժեր:

«Մենք բոլորս գիտենք, որ գունավոր հեղափողությունները սկսվում են տարբեր մեթոդներից և սկսվում մտածված ցույցերից, սպանություններից, իշխանությունը զավթելու ձգտումներից: Այդ նախանշանները նշմարվել են նաև մեզ մոտ»,-հայտարարել է Նազարբաևը:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին  Ակտոբեում անհայտ մի խմբավորում հարձակում էր իրականացրել զինամթերքի խանութի վրա, թալանել այն, ապա շարժվել զորամասի ուղղությամբ: 18 մարդ հարձակման զոհ էր դարձել:




Լրահոս