Այն, որ Երևանում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել ասֆալտապատման աշխատանքների, դա արդեն վաղուց նորություն չէ: Սակայն նորություն է, որ այդ աշխատանքները կարող են ընթանալ անձրևային եղանակին:
Այդպիսի աշխատանքների ականատես եղանք այսօր` Իսակովի պողոտայում, երբ անձրևին ասֆալտ էին անում: Իհարկե, աշխատանքներ կատարողներն այդպիսի հրաման են ունեցել. թերևս քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեսությամբ է միայն, որ անձրևին ասֆալտապատման որակն առավել բարձր է լինում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: