ԿԶԵԿՈՒՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին հարցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ներկայացնելու է «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» վերնագրով որոշման նախագիծ: Միայն թե ուշագրավ է այն հանգամանքը, որ երեկվա դրությամբ կառավարության կայքում տեղադրված չէր այդ որոշման նախագիծը, եւ այդպես էլ բաց է մնում հարցը, թե ինչ աշխատանքների կազմակերպում է ենթադրում ՄՄ-ին ՀՀ-ի միանալը: Առավել եւս, որ այս հարցը բազմաթիվ հարցականներ ու անհասկանալի դրույթներ է ենթադրում, որոնց մասին ժամանակին խոսում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:




Լրահոս