ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է 8 համարի ավտոբուսում

Այս ավտոբուսի վարորդն այնքան է հոգնել քաղաքացիների անիմաստ հեռախոսազրույցներից, որ որոշել է փոքրիկ գրություն փակցնել հենց ավտոբուսի մեջ՝ «Հեռախոսով երկար-բարակ չխոսել»: Ըստ վարորդի՝ հաճախ քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները վթարի պատճառ են հանդիսանում:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դիմում է ներկայացվել, ապա ո՞ր դեպքերում հաշվառում իրականացնող մարմինը կարող է մերժել հաշվառումը: Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով կարելի է բողոքարկել հաշվառում իրականացնող մարմնի գործողությունները:

Սաթենիկ Հովհաննիսյան (36 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անձի՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
ա) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
բ) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
գ) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Ընդ որում, որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում: Պետական հաշվառումը մերժելը, պետական հաշվառում կատարելուց խուսափելը, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել ՀՀ արդարադատության նախարարին կամ դատարան:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հաշմանդամ երեխայի տնային ուսուցումն ի՞նչ կարգով է կազմակերպվում: Ինչպե՞ս է իրականացվում այն:

Հեղինե Պետրոսյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝
Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ նրա ծնողների միջեւ պայմանագրի հիման վրա:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի համաձայն՝
Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ՝
շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ եւ զառանցանքային խանգարումներ, տրամադրության խանգարումներ, նյարդայնական եւ հոգեմարմնական խանգարումներ՝ կապված գերհույզի, սթրեսի հետ, վարքային համախտանիշներ՝ կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ, մտավոր հետամնացություն, հոգեբանական զարգացման խանգարում եւ լեզվի զարգացման յուրահատուկ խանգարումներ, սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ, հոգեկան խանգարումներ՝ առանց լրացուցիչ ճշտումների:
շարունակելի

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013թ. հաշմանդամների թիվը կազմել է 186 384, որից հաշմանդամ երեխաների թիվը եղել է 8078: Իսկ 2014թ.՝ 193 836 ¥8171 երեխա¤:




Լրահոս