Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը ծրագիր է թողարկել, որի շրջանակներում Աֆրիկայի աղքատ ընտանիքներին 100 հազար հավ կփոխանցվի, գրում է BBC-ն:
Նշվում է, որ նման կերպ ամերիկացի ձեռնարկատերը նախատեսում է արմատախիլ անել աղքատությունը:
«Կարող է ծիծաղելի թվալ, սակայն իրականում հավերի բուծման նման գաղափարն ինձ դուր է գալիս»,-ասել է Գեյթսը:
Միլիարդատերի գնահատականների համաձայն՝ ներկա պահին հավաբուծության բիզնեսով զբաղվում է գյուղական ընտանիքների 5%-ը, և նա մտադիր է այն բարձրացնել մինչև 30-ի:
Գեյթսի խոսքով՝ ֆերմերը, ով 5 հավ ունի, 3 ամիս հետո կարող է 40 թռչունի սեփականատեր դառնալ: Այդպիսով, նրա տարեկան եկամուտը կկազմի մինչև հազար դոլար:
Ծրագրի շրջանակներում Գեյթսը կհամագործակցի Heifer International ոչ կոմերցիոն կազմակերպության հետ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բիլ Գեյթսի հիմնադրամը $75 միլիոն կծախսի մանկական մահացության դեմ պայքարի համար: