Հարց քաղաքացիներից` քանի՞ օր իրավունք չունեմ հանելու կնունքի խաչը, և ի՞նչ է պետք անել այն կորցնելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս եմ մկրտվել: Լսել եմ, որ կնունքի խաչը 40 օր իրավունք չկա հանելու: Ինձ հետաքրքրում է, թե խաչը քանի օր իրավունք չունեմ հանելու, եւ երբվանից կարող եմ այն պարբերաբար կրել, քանի որ աշխատանքս այնպիսին է, որ վախենում եմ այն կորցնել: Հետաքրքիր է նաեւ, թե խաչը կորցնելու դեպքում ինչ պիտի անեմ:

Ռուբեն Աբրահամյան, 32 տարեկան, շինարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհանրապես այդ տերունական նշանը` սուրբ խաչը, անձը պետք է կրի իր վրա: Բայց նկատի ունենալով այդ հանգամանքները, եթե անհրաժեշտություն կա հանելու, ապա մյուռոնից դուրս գալուց հետո, որը երրորդ օրն է ենթադրում մկրտությունից հետո, հենց երրորդ օրվանից հետո անհրաժեշտության պարագաներում քաղաքացին, անշուշտ, կարող է հանել: Կորցնելու դեպքում կարող են նոր խաչ ձեռք բերել, օրհնել եկեղեցով եւ նորից կրել:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվան տեր Վահրամ քահանա Մելիքյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայ առաքելական եկեղեցու առաջարկը միանշանակորեն ընդունելի է: Ի վերջո, կարեւորը ոչ թե մկրտության խաչը, այլ դրա խորհուրդը սեփական հոգում կրելն է: Քիչ չի պատահում, երբ հակահասարակական արարք է գործում ծանր ու մեծ վզնոց ու խաչ կրող անձը: Ուստիեւ խաչը որքան էլ զորավոր լինի, այն կարող է զորացնել միայն հոգով աստվածավախ ու քրիստոնյա մարդկանց:




Լրահոս