Armenian text to speach

Թիմում բոլորը պատրաստ են մենամարտի. Մանուել Նոյեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանական հանրահայտ Bild պարբերականի հետ զրույցում ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն անդրադարձել է «Եվրո-2016»-ին։

Աշխարհի գործող չեմպիոնի մարզչական շտաբը դեռևս չի կողմնորոշվել թիմի ավագի հարցում։ Նոյերը նշել է, որ դա թիմի առջև ծառացած ամենակարևոր հարցը չէ։

«Անհամբեր սպասում եմ մրցաշարի մեկնարկին։ Թիմում գերազանց տրամադրություն է։ Բոլորը պատրաստ են մենամարտի։ Ով կլինի ավագը՞․ այդքան էլ կարևոր չէ»,- Նոյերի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։




Լրահոս