«Վալլեքս» խմբի 1 306 աշխատող ունեցող «Թեղուտ» հանքարդյունաբերական ընկերությունը աշխատավարձերի կրճատումներ կանի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ հանքարդյունաբերական ընկերությունը, որը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, ունի 1 306 աշխատող: Վերջին մեկուկես տարում պղնձի միջազգային գների անընդհատ անկման արդյունքում այս ընկերությունը որոշել է կրճատել աշխատակիցների աշխատավարձերը: Ավելին՝ նշված ընկերությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը տրված պատասխանի համաձայն՝ ընկերության տնօրինությունը չի բացառում առաջիկայում կրկին կրճատել աշխատավարձերը:

Տեղեկացնենք, որ վերջին մեկ ամսում պղնձի միջազգային գինը պահպանվում է 1 տոննան 4500-ից 5000 դոլարի սահմաններում: Այդ գնի պայմաններում պղնձի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների եկամուտները շատ չնչին են: «Թեղուտ» ՓԲԸ-ից տրված պատասխանի համաձայն պղինձ արդյունահանող ընկերությունները «կարող են բավարար կենսունակ լինել 5000 դոլար գնի պարագայում»: Իսկ դրանից ցածր գնի դեպքում տնտեսվարողների գործունեությունը դժվարանում է եւ, որքան շատ է նվազում պղնձի գինը, հանքարդյունահանողի բնականոն գործելու հնրավորությունն նույնքան դժվարանում է:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս