Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ հարցում է կատարել Դորտմունդի «Բորուսիա»-ին,- գրում է «Daily Mail»-ը:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել մեկ տարուց սպառվող պայմանագրի ժամկետը: Գերմանական ակումբը հույս ունի 25 միլիոն ֆունտով (մոտ 32 միլիոն եվրո) վաճառել նրա տրանսֆերը:
«Մանչեսթեր Յունայթեդից» զատ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին» և «Յուվենտուսը»: