Նանին կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆեներբախչե»-ի կիսապաշտպան Լուիշ Նանին հնարավոր է վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա այնտեղ է անցկացրել կարիերայի մեծ մասը:

«DHA»-ն հայտնում է, որ անգլիական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հավանություն է տվել 29-ամյա պորտուգալացու ձեռքբերման մտադրությանը:

Հարկ է նշել, որ թուրքական ակումբը սահմանել է թիմի առաջատարներից մեկի հրաժարագինը, որը կազմում է 8 միլիոն եվրո: Նանին «Յունայթեդ»-ում հանդես է եկել 2007-ից 2015 թվականներին:




Լրահոս