ՀՀԿ-ն 2016թ. ՀՀ պետական բյուջեն վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում նշեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ, իսկ 2016թ. պետական բյուջեի հաշվետվությունը, բնականաբար, կքննարկենք հանձնաժողովներում, իսկ եթե բյուջեի վերանայման անհրաժեշտություն լինի, կրկնում եմ՝ նման առաջարկությամբ հանդես կգա կառավարությունը»:
Հարցին՝ ինքը նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»: