
Հունիսի վերջին Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպումը կարող է որոշիչ լինել: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
«Ադրբեջանի համար հունիսին նախատեսված հանդիպումը շատ կարևոր է, քանի որ դրա ընթացքում կարող է որոշվել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետագա զարգացումը»,-ասել է Բյուլբյուլօղլին:
Ավելի վաղ նախատեսված հանդիպմանն անդրադարձել էին Կրեմլում: