Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ իրավաբան Ամալ Քլունին, կներկայացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ցեղասպանության ենթարկված եզդիներին, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ET Online.com-ին:
«Իսլամական պետության» զինյալների կողմից Իրաքի հյուսիսում գտնվող քաղաքների գրավումից հետո զանգվածային մահապատիժներ սկսվեցին կիրառվել, կանայք սեռական ստրկության ենթարկվեցին:
«Եվրախորհրդարանը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը, ԱՄՆ-ի կառավարությունն ու Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ճանաչել են Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ինչե՞ս է պատահել, որ ամենալուրջ հանցագործությունները, որոնք հայտնի են մարդկությանը, իրականացվում են մեր աչքի առջև, սակայն չեն հետապնդվում Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից»,-հայտարարել է Քլունին:
2015թ. դեկտեմբերին ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ցեղասպանություն է անվանել եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» բռնությունը: