Դժբախտ դեպք Ախթալայում. «Ախթալայի ԼՀԿ» ընկերության ֆաբրիկայի աշխատողն ընկել է զետեղարանի մեջ և մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆաբրիկայի հանքաքարի ջարդման արտադրամասում իր աշխատանքային պարտականությունները կատարող, նույն ընկերության ջարդման արտադրամասի ջարդող, Ախթալա քաղաքի բնակիչ Վազգեն Շալաղոյանն ընկել է թիվ 2 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:

Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս