Երկրաշարժ Պակիստանի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով 15.29-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Պակիստանի տարածքում՝ Նագ քաղաքից 63 կմ հարավ-արևելք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 27.070, արևելյան երկայնության`  65.650:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ: Երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ: Զոհերի և վիրավորների մասին տեղեղեկատվությունը ճշտվում է:




Լրահոս