Ռումինիա-Շվեցարիա խաղը կսպասարկեն ռուս մրցավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Ռումինիայի ու Շվեյցարիայի միջեւ խաղը կսպասարկի ռուսական մրցավարական բրիգադը՝ Սերգեյ Կարասյովի գլխավորությամբ,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այդ հանդիպումը կկայանա հունիսի 15-ին Փարիզում:

A խմբի մյուս հանդիպումը Ֆրանսիայի ու Ալբանիայի միջեւ կսպասարկի շոտլանդացի Ուիլյամ Կոլամը: Խաղը կկայանա հունիսի 15-ին Մարսելում:




Լրահոս