ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Օռլանդոյի ահաբեկչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննադատել է նախօրեին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատում է Օռլանդոյի սարսափազդու հարձակումը»,-ասվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բան Կի Մունն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և իր աջակցությունը ԱՄՆ-ի կառավարությանն ու ժողովրդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Օռլանդոյի գեյ ակումբում տեղի ունեցած զանգվածային սպանության արդյունքում 50 մարդ է սպանվել, ևս 53-ը վիրավոր են: Օռլանդոյի հրաձգությունն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունն է որակվել:




Լրահոս