Օռլանդոյի գիշերային ակումբի հրաձգությունը սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունն են անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան լրատվամիջոցները նախօրեին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած զանվածային սպանությունը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունն են անվանել 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, երբ ոչնչացվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակներն ու մոտ 3 հազար մարդ սպանվեց:
Life.ru-ի փոխանցմամբ՝ քաղաքի ոստիկանությունը տեղի ունեցածը «ներքին ահաբեկչություն» է որակել:

Հիշեցնենք, որ ամերիկաբնակ, աֆղանական ծագում ունեցող Օմար Մատինը կրակ էր բացել Pulse գեյ ակումբում: Վերջին տվյալների համաձայն՝ 50 մարդ է զոհվել: Ոստիկանությունը մարդասպանին չեզոքացրել է:




Լրահոս