«Եթե Մոսկվայի աչքերով նայենք կատարվող իրադարձություններին, ապա կտեսնենք, որ նա Հայաստանին ու Ադրբեջանին դիտարկում է ինչպես սիամական երկվորյակների: Ռուսաստանն էլ իր շահերն ունի երկու երկրներից էլ և ասել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավացել են միայն վերջերս, սխալ կլինի »,-այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այն խուճապային տրամադրությունը, որը ձևավորվել է ֆեյսբուքում, պիտի ասեմ, որ դեռևս երկար կպահպանվի, որովհետև Ռուսաստանը, ինչպես միշտ, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի հետ: Մենք էլ հարաբերություներ ունենք Ռուսաստանի հետ և Ուկրաինայի հետ, սակայն գիտենք, թե ինչպիսին են նրանց հարաբերությունները » ,- ասաց նա:
Անդրադառնալով նախագահների սպասվող հանդիպմանը` Իսկանդարյանը նշեց, որ որևէ լուրջ ակնկալիքներ ունենալ այս հանդիպումից անիմաստ է. «Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ հաջողության կհասնենք, սա ուղղակի փորձ է ևս մեկ հանդիպում կազմակերպելու, կամ ուղղակի բանակցային գործընթացը շարունակելու համար: Հանդիպումը ուղղակի փաստ է, որ այն կատարվում է, ուրիշ արդյունքներ ես չեմ տեսնում»:
Նախագահների հանդիպումից հետո ռազմական գործողությունների վերսկսումը քաղաքագետը չի բացառում, բայց նաև հայտնում, որ վերսկսկումը կարող նաև կապված չլինել հենց հանդիպման հետ, որովհետև Ադրբեջանը միշտ էլ պահանջեր ունի մեր երկրից: