Օռլանդոյի հրաձիգի հայրը հայտարարել է, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր է հենց գեյ ակումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օռլանդոյի գեյ ակումբում 50 մարդ սպանած Օմար Մատինի հայրը հայտարարել է, որ տեղի ունեցածի համար մեղավոր է հենց գեյ ակումբը՝ անվտանգության ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նաև մեղադրել է ոստիկաններին դանդաղ գործելու մեջ:

Ավելի վաղ Սադիկ Մատինը հայտարարել էր, որ տեղյակ չէր որդու պլանների մասին, և նրա արարքը ահաբեկչություն էր անվանել:

Դրանից հետո նա հանդես է եկել համասեռամոլների դեմ քննադատությամբ: Ամերիկական ԶԼՄ-ները չեն բացառում, որ Մատին ավագը, ով աջակցում է «Թալիբան» շարժանը, կարող էր ազդեցություն ունենալ որդու վրա:




Լրահոս