Օռլանդոյի գեյ ակումբում զոհված աղջիկը նկարահանել է հրաձգության առաջին վայրկյանները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օռլանդոյի գեյ ակումբում զոհված աղջիկը Snapchat-ի միջոցով ընկերներին տեսագրություն է ուղարկել, որպեսզի ցույց տա, թե ինչ է կատարվում ակումբում: Ակամայից նա նկարահանել է հրաձգության առաջին վայրկյանները, փոխանցում է Life.ru-ն:

25-ամյա Ամանդա Ալվիրը նկարահանել է, թե ինչպես է Օմար Մատինը ներխուժում շենք և կրակ բացում պարահրապակում գտնվող մարդկանց ուղղությամբ:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ամանդան ողջ գիշերվա ընթացքում Snapchat-ի միջոցով տեսագրություններ է ուղարկել իր ընկերներին: Սակայն վերջին տեսագրության մեջ ամեն ինչ փոխվում է. լսվում են կրակոցներ, իսկ վախեցած աղջիկը չի կարողանում փոխանցել, թե ինչ է կատարվում, դրանից հետո նա շրջվում է դեպի ձայնը և տեսագրությունն ընդհատվում է:




Լրահոս