
«Նախագահը պարտավոր չէ որեւէ երկիր այցելելիս անպայման գնա եւ բարեւ տա այդ երկրի նախագահին կամ քաղաքապետին: Նախագահը մեկնել էր այլ առաքելությամբ»:
Սերժ Սարգսյանը գուցե եւ մեկնել էր այլ առաքելությամբ, սակայն չէր կարող Պուտինի հետ հանդիպման ակնկալիք չունենալ: Եվ, ամեն դեպքում, եթե ՌԴ իշխանությունների կողմից պատշաճ հարգանք վայելեր, նրան կընդունեին որպես երկրի նախագահի, եւ միջոցառմանը այդքան մռայլ չէր լինի, ինչը չվրիպեց լրագրողների ուշադրությունից: Սակայն վասալները պարտադիր չէ, որ պատշաճ հարգանք վայելեն եւ հավասար գործընկերային հարաբերություններ ունենան մեծ տերությունների իշխանությունների հետ, քանի որ դրա համար նախ եւ առաջ պետք է լինել հավասար գործընկեր: Ս. Սարգսյանի դեպքում հասկանում ենք, որ դա հեռու է իրականությունից: