ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր իրավունք ունեն Հայաստանում աշխատել առանց աշխատանքի թույլտվության:
Միքայել Դանիելյան (63 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում): Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել՝
է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները դիտարկելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները,
ը) ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող կամ այլ անձինք,
թ) ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները,
ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները,
ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,
ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանաքային պայմանագրի կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա: