«Գառնի» պատմամշակութային արգելոցթանգարանի այցելուներին հաճելի անակնկալ է սպասվում: Հունիսի 14-ից արգելոց-թանգարանի տարածքում գործում է շարժական WiFi ինտերնետային անվճար կապը: Ծրագիրն իրագործվել է «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿի և «Յուքոմ» ՍՊԸ ընկերության համագործակցության արդյունքում: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿից:
Սրանով փոխգործակցության սկիզբն է դրվել: Պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը նպաստելուն ուղղված այս քայլը նաև շարունակություն կունենա: Առաջիկայում «Յուքոմ» ՍՊԸ ընկերության շարժական անվճար WIFI ինտերնետային կապ կունենան նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿի մասնաճյուղ «Զվարթնոց», «Մեծամոր» և մյուս արգելոցթանգարանները